Ներբեռնեք մեր հավելվածը
Հազարավոր ծառայություններ Ձեր գրպանում
Ներբեռնել հիմաԸնդունում ենք անկողնային պարագաների պատվերներ ձեր նշած չափերով,
կարում ենք բացառապես օրգանիկ 100 % մաքուր Բամբակյա կտորներից:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
Կտորները արտադրելու համար օգտագործում ենք բարակ և երկար, կրկնակի ոլորված բամբակյա թել որում. մի քանի հորիզոնական մանրաթելեր հյուսվում են մեկ ուղղահայաց մանրաթելի հետ՝ ձևավորելով փափուկ մակերեսով գործվածք։Որին շատ հաճելի է դիպչել։
Մաքուր բամբակյա թելերի շնորհիվ անկողնային պարագաները չի քոլքոտում։
Այն շնչող է, ունի hygroscopic հատկություն, լավ կլանում է խոնավությունը (իր քաշի մինչև 20% ), որի շնորհիվ չեք զգա խոնավություն, եթե ամռանը ունենաք քրտնարտադրություն։
Բնական բաղադրությության շնորհիվ կտորը չի կուտակում ստատիկ էլեկտրականություն և չի էլեկտրականանում։Որի շնորհիվ կունենաք խորը և հանգիստ քում և լիարժեք կվերականգնեք և առավոտյան կարթնանաք էներգիայով լի։
Տպագրության կամ ներկման համար օգտագործվում է որակյալ, տեքստիլի համար նախատեսված էկոլոգիապես մաքուր ներկեր, որպեսզի կտորը չգունաթափվի լվանալուց հետո ։ Այն լիովին անվտանգ է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար, անվտանգ է նաև ալերգիայի հակված մարդկանց համար։
Անկողնային պարագաները սիրով կարում են արհեստավարժ դերձակները, սպիտակեղենի համար նախատեսված կրկնակի, մաքուր ու ուղիղ կարերով, որն ապահովում է ամրություն և մաշվածության դիմադրություն ,կարերը քողարկված են որի շնորհիվ բացառվում է շփումը կարերին դուք զգում եք միայն փափուկ անկողինը։
Հայտնի են Ռանֆորս,Պոպլին ,Սատին, Ստրայպ սատին գործարանային անուններով։
Ունեն որակի «OEKO-TEX confidence in textiles» հավաստագիր։
Լրացուցիչ տեղեկություններ
Սպիտակեղենի տեսակ
Գործվածքի կտոր
Դիզայնի տարբերակ