«ԱԱՀ և Շահութահարկ» թեմայով պրոֆեսիոնալ և խորացված դասընթաց։
Այս դասընթացը կօգնի ձեզ ձեռք բերել ոչ միայն արժեքավոր գիտելիքներ, այլև գործնական փորձ ոլորտի լավագույն մասնագետը դառնալու համար։ Դասընթացի ընթացքում ստացված գիտելիքները ձեզ թույլ կտան աշխատանքում կամ բիզնեսում մասնագիտական ճիշտ որոշումներ կայացնել։
Խորացված դասընթացի ընթացքում մենք քայլ առ քայլ կանդրադառնանք ԱԱՀ-ի և շահութահարկի բոլոր կարևորագույն հոդվածներին։ Դասերը կառուցված են այնպես, որ բոլոր բարդ թվացող օրենքներն ու պահանջները ներկայացվեն պարզ և հասկանալի լեզվով՝ ոլորտի փորձառու դասընթացավարի կողմից։ Բացի այդ, թեմաները կներկայացվեն իրական օրինակներով ու հետաքրքիր բացատրություններով, որը հնարավորություն կտա ձեզ կարողանալ գիտելիքը անմիջապես կիրառել պրակտիկայում։
Մեր փորձառու մասնագետը կկիսվի ոչ միայն տեսական գիտելիքներով, այլև իր երկարամյա աշխատանքային փորձից վերցրած արդյունավետ լուծումներով ու խորհուրդներով, որոնք ձեզ հաստատ պետք կգան պրակտիկ կիրառման մեջ։ Սա հնարավորություն է սովորելու ոլորտում գործող լավագույն մասնագետից և ստանալու պատասխաններ հենց քեզ հուզող բոլոր հարցերին։
Դասընթացի կարևոր առավելություններն են՝
📍 Հասցե՝ Երևան, Սմբատ Զորավարի 11/2 (Երևան Մոլի հարևանությամբ)
Գրանցվելու կամ լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարե՛ք նշված հեռախոսահամարով՝
📞 +374 55 509009
Լրացուցիչ տեղեկություններ
Հիմնական հաշվապահական դասընթացներ
Միջանկյալ հաշվապահական Դասընթացներ
Ընդլայնված հաշվապահական դասընթացներ
Առցանց և վիրտուալ դասընթացներ
Շատ գոհ եմ Մոթիվ Թրեյնինգից։ Հետաքրքիր մատուցում, հասկանալի նյութ և շատ օգտակար գործնական օրինակներ։
Շատ գոհ եմ Մոթիվ Թրեյնինգից։ Ամեն ինչ կազմակերպված էր, թեմաները՝ հասկանալի, իսկ ամենակարևորը՝ ստացած գիտելիքները կարելի է կիրառել գործնականում։ Հատկապես օգտակար էին իրական օրինակներն ու հարցերի քննարկումները։ Շնորհակալ եմ լավ միջավայրի և պրոֆեսիոնալ մոտեցման համար։
Ես մասնակցել եմ դասընթացին, շատ հաճելի մթնոլորտ էր, օգտակար թեմաներ, ու ամենակարևորը ամեն բան մատչելի էր բացարվում 💚
Շատ հաճելի փորձ էր։ Գիտելիքները ոչ միայն տեսական էին, այլ նաև կապվում էին իրական աշխատանքային իրավիճակների հետ, ինչը շատ օգտակար էր։ Կազմակերպվածությունն ու մոտեցումը նույնպես շատ դրական տպավորություն թողեցին:
Շնորհակալ եմ Մոթիվ Թրեյնինգին հետաքրքիր և օգտակար փորձի համար։ Ամեն ինչ բավականին պարզ ու հասկանալի էր, իսկ միջավայրը՝ հաճելի։ ԱԱՀ-ի և շահութահարկի թեմաներն էլ ներկայացվում էին այնպիսի օրինակներով, որ հեշտ էր ընկալել ու կապել պրակտիկայի հետ։