Երեխաների և դեռահասների խորհրդատվություն

0.0 ( 0 կարծիք )

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն
3 ծառայություններ 0.0

Երկուշաբթի 10:00 - 21:00
Երեքշաբթի 10:00 - 21:00
Չորեքշաբթի 10:00 - 21:00
Հինգշաբթի 10:00 - 21:00
Ուրբաթ 10:00 - 21:00
Շաբաթ 10:00 - 21:00
Կիրակի Փակ է

Երեխաների և դեռահասների խորհրդատվություն հոգեբանական հատուկ մեթոդներով և տեխնիկաներով հագեցած մի գործընթաց է, որն ուղղված է երեխաներիև դեռահասների մոտ առկա տարաբնույթ խնդիրների կանխարգելմանն ու հաղթահարմանը:

Մանկական խորհրդատվությունը սկսվում է հոգեբանի/հոգեթերապևտի և երեխայի միջև վստահելի հարաբերությունների հաստատմամբ: Այնուհետև մասնագետն ակտիվորեն իրականացնում է երեխայի խնդիրների գնահատում, հոգեախտորոշում, երեխայի անհատական զարգացման աստիճանի որոշում: Հաջորդ քայլը կոնկրետ հոգեթերապևտիկ  խնդիրների նախանշումն է և դրանց լուծումը: Վերջնական փուլն է հանդիսանում ստացված թերապևտիկ արդյունքի ամրապնդումն ու հնարավոր կրկնությունների կանխարգելումը:

Հաճախ ելնելով խնդիրների յուրահատկություններից` անհրաժեշտ է լինում զուգահեռաբար աշխատանք տանել նաև երեխայի ծնողների հետ:

Մանկական խորհրդատվության ժամանակ կիրառվում են խաղային մեթոդներ, որոնց նպատակն է՝ օգնել երեխային խաղի միջոցով արտահայտել սեփական ապրումները, պահանջմունքները, ագրեսիան։ Այս մեթոդը խիստ արդյունավետ է հոգեսոմատիկ, նևրոտիկ և վարքային խանգարումների ամենալայն սպեկտրի հետ աշխատանքում։ Այն խթանում է երեխայի ինքնաճանաչողությունը, նպաստում նրա մոտ ինքնուրույնության և ինքնավստահության ձևավորմանը։ Խաղաթերապիայից բացի՝ թերապևտիկ աշխատանքի ընթացքում լայնորեն կիրառվում են նաև արտթերապիայի, հեքիաթաթերապիայի տարբեր մեթոդիկաներ:

Դեռահասների հետ հոգեբանական խորհրդատվությունը իրականացվում է հոգեբանական ամենատարբեր խնդիրների դեպքում /օրինակ՝ ֆոբիաների, դեպրեսիաների, ագրեսիվության, հաղորդակցման դժվարությունների/, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման և ուղղորդման նպատակով։ Աշխատանքը իրականացվում է թե անհատական, և թե խմբային եղանակներով, հոգեբանական տարբեր մեթոդների կիրառությամբ՝ հնարավորություն տալով դեռահասներին ու նրանց ծնողներին հնարավորինս հաջող հաղթահարել անձի զարգացման այդ կարևոր փուլը։

Հաճախ ծնողներից շատերը չեն կարևորում երեխայի կյանքում առաջացած հոգեբանական խնդիրները, դրանց առաջացման պատճառները և սպասվող հետևանքները կամ չեն ընդունում այն փաստը, որ իրենց երեխայի հետ ինչ-որ բան է կատարվում: Խնդիրների մեծ մասի գոյությունը նորմալ երևույթ է, և դրանք երեխայի ձևավորման անհրաժեշտ մաս են կազմում: Կան, սակայն, խնդիրներ, որոնց դեպքում անհրաժեշտ է մասնագետի միջամտությունն ու օգնությունը՝ առկա խնդիրները հաղթահարելու և հետագա նոր խնդիրների առաջացումը կանխելու համար:

Համոզված եղեք, որ մտատանջություններից ազատվելու, երեխային անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու, խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու  լավագույն տարբերակը հոգեբան-մասնագետին ժամանակին դիմելն է:

Կատեգորիա: Հոգեբանանություն
Կարծիքներ
Թողնել կարծիք
Այս ծառայությունը դեռ գնահատված չէ: