«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն

(0 գնահատական )

Կոնտակտներ

Երկուշաբթի 10:00 - 21:00
Երեքշաբթի 10:00 - 21:00
Չորեքշաբթի 10:00 - 21:00
Հինգշաբթի 10:00 - 21:00
Ուրբաթ 10:00 - 21:00
Շաբաթ 10:00 - 21:00
Կիրակի Փակ է

Կազմակերպության մասին

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին՝ նպատակ ունենալով հոգեբանական աջակցությունը հասանելի դարձնել հասարակության տարբեր շերտերին, նպաստել մարդկանց հոգեկան առողջության ամրապնդմանն ու բարելավմանը, խթանել պրակտիկ հոգեբանության և հոգեբանություն մասնագիտության զարգացումը Հայաստանում:

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը ԱՌԱՋԻՆՆ ԷՐ, որ  պրակտիկ հոգեբանությունը, որպես մշակույթ, բերեց Հայաստանի Հանրապետություն և սկսեց իրականացնել ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ հոգեբանական ծառայություններ։

Կենտրոնն այս տարիների ընթացքում ձևավորել է հոգեբանական աշխատանքի մեծ փորձ և բարձր որակավորում ունեցող, ոլորտում առաջատար մասնագետների պրոֆեսիոնալ թիմ: Մեր մասնագետները առաջնորդվում են կենտրոնում հաստատված էթիկական կոդեքսով, որի կարևոր սկզբունքներից են.

  • Գաղտնապահությունը
  • Պատասխանատվությունը
  • Խտրականության բացառումը
  • Մասնագիտական կոմպետենտության ապահովումը

 

Մեր մասին՝ թվերով 

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում 19 տարիների ընթացքում հոգեբանական խորհրդատվություն է ստացել 17280 այցելու, իրականացվել է 138475  այցելություն:

Կենտրոնում կազմակերպված դասընթացներին և թրեյնինգներին մասնակցել է  1660 մարդ, որոնցից 1551-ը ստացել է համապատասխան վկայական:

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում, Հայաստանի դպրոցներում և այլ կազմակերպություններում կենտրոնի մասնագետները կազմակերպել են հոգեբանական տարբեր թեմաներով 179-ից ավելի սեմինար պարապմունքներ:

Կենտրոնը կազմակերպել է  13 միջազգային գիտաժողով և թեմատիկ քննարկումներ: Հրատարակվել է միջազգային գիտաժողովի նյութերի մեկ ժողովածու:

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում արտադրական, ուսումնական, նախադիպլոմային և գիտահետազոտական պրակտիկա են անցել ՀՀ  ԳԱԱ  Գիտակրթական միջազգային կենտրոնի,     Ռուս-Հայկական(Սլավոնական) համալսարանի,    Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի,   Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի,     Երևանի Հյուսիսային Համալսարանի,      Ռուս-Հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտի  հոգեբանության ֆակուլտետների ավելի քան 799 ուսանողներ: Կենտրոնը մասնագիտական աջակցություն է ցուցաբերել նաև երկու տասնյակից ավել դպրոցների: