Հղիության հաշվառում և վարում

0.0 ( 0 կարծիք )

Աննա Գրիգորյան
5 ծառայություններ 0.0

Երկուշաբթի 10:00 - 16:00
Երեքշաբթի 10:00 - 16:00
Չորեքշաբթի 10:00 - 16:00
Հինգշաբթի 10:00 - 16:00
Ուրբաթ 10:00 - 16:00
Շաբաթ Փակ է
Կիրակի Փակ է

👩🏻‍💻Նախքան հղիության հաշվառումը,կատարվում է ՈւՁՀ,հաստատվում, որ արգանդի խոռոչում առկա է  պտղաձու,6-7 շաբաթականում արդեն լսվում է պտղի սրտի զարկը,այնուհետև կատարվում է մանրամասն անամնեզի քննարկում և արդեն կարող եք հաշվառման կանգնել:
____________
🤰🏻Ինչ հետազոտություններ են կատարվում:
Արյան ընդհանուր (արյան խումբ, ռեզուս գործոն և այլն), կենսաքիմիական ,կոագուլոգրամմա,մանրէաբանական (հեպատիտ  B և C, սիֆիլիս, ՄԻԱՎ), մեզի ընդհանուր,հեշտոցից քսուքի արտադրության քննություն, կրծքագեղձերի,վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտություն,թիրեոխթանիչ հորմոն(TSH), ազատ թիրոքսինի (FТ4) ,Anti-TPO,ԷԿԳ,թերապևտի խորհրդատվություն,եթե կան արտասեռական հիվանդություններ,ապա համապատասխան բժշկի խորհրդատվություն:
____________
Այցերը, եթե հղիությունը հարթ է ընթանում ,ապա 4 շաբաթը մեկ է կատարվում,իսկ, եթե կան ուղեկցող հիվանդություններ,ապա ավելի հաճախ:
__________
Հղիության  11-13/6 շաբաթականում կատարվում է գենետիկ(PAPP-A,βhCG) և սոնոգրաֆիկ սկրինինգ,նպատակը առաջին եռամսյակում հայտնաբերել պտղի արատները(տրիսոմիա13,18,21):
_________
2-րդ եռամսյակում՝ 18-22 շաբաթականում կատարվում է Ուձհ ՝պտղի օրգան համակարգի սկրինինգային հետազոտություն:
_________
26-28 րդ շաբաթականում՝դոպլեր հետազոտություն:
_____________
30 շաբաթում`լաբորատոր հետազոտություններ:
32 շաբաթականում ՝ԿՏԳ հետազոտություն:Այս շաբաթականից հետո այցերը 2 շաբաթը մեկ է կատարվում:34 շաբաթում պտղի սոնոգրաֆիկ հետազոտություն,36 շաբաթում լաբորատոր հեըազոտություններ՝արյան ընդհանուր հետազոտություն,

-մեզի ընդհանուր հետազոտություն:
38 շաբաթականում կրկին Ուձհ ՝պտղի:
__________
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ`

-անձնագիր (հղիի և ամուսնու),

-ծննդօգնության պետական հավաստագիր,

-փոխանակման քարտ,

-ամուսնության վկայական,

-հանրյաին ծառայության քարտ (սոցիալական քարտ):

Կատեգորիա: Գինեկոլոգիա
Կարծիքներ
Թողնել կարծիք
Այս ծառայությունը դեռ գնահատված չէ:

Նման Ծառայություններ

Կոլպոսկոպիա
54 Արամի փողոց
0 • 0 կարծիք
09:00 AM - 06:00 PM | Փակ է